Ինչպիսի խորհրդարան, այդպիսի նախագահ. Լյուդմիլա Սարգսյան
Հասարակություն
Մեզ հաջողվելու է կանխել շատ քայլեր, որոնք իշխանությունները սովոր են կիրառել ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
«ՀԱԿ-ի առաջնային խնդիրը ժողովրդին ակտիվացնելն է, հասցնել նրա գիտակցությանը, որ եթե իրոք շատ ակտիվ մասնակցեն ընտրական գործընթացներին ու ունենան հստակ մոտեցում, իրե՛նք է վճռում ընտրությունների վերջնական արդյունքը: Հաջորդ օրը հինգ հազար դրամ կաշառքը սպառվելու է, որովհետև հացը, ձեթը թանկանալու են», - նշեց Սարգսյանը:
Ելնելով քարոզարշավի արդյունքներից՝ կարելի է ենթադրել, որ ժողովուրդն ակտիվանում է և գիտակցում, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու:
«Կունենանք գողականների, քրեական տարրերի խորդրարա՞ն, որոնք կոճակ սեղմողներ են և չեն պատկերացում՝ ինչ բան է օրենքը, թե՞ կլինեն մարդիկ, որոնք կընտրվեն ժողովդրի կողմից և կներկայացնեն իրենց շահերը»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ սա իրականում ոչ թե ԱԺ ընտրություններ են, այլ նախագահական ընտրությունների մեկնարկն է:
«Ինչպիսի խորհրդարան, այդպիսի նախագահ», - եզրափակեց տիկին Սարգսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը