Այս քարոզարշավը նախորդներից տարբերվում էր սառնությամբ ու անտարբերությամբ. Լյովա Խաչատրյան
Հասարակություն
Այս քարոզարշավը նախորդներից տարբերվում էր սառնությամբ ու անտարբերությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ի կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանը:
«Նախորդների ժամանակ թեկնածուների կողմից ձգտում, խանդավառութուն էի նկատում: Այս անգամ կարծես միայնակ էի իմ ընտրատարածքում: Կուզենայի ճանապարհին հանդիպել տեսակետների, ծրագրերի բախում, բայց չհանդիպեցի: Կա՛մ ասելիք չունեին, կա՛մ ասելու ձևը չգիտեին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից միայն մեկին է ճանաչում՝ Անահիտ Բախշյանին:
«Նա որոշակի քարոզարշավ արեց, մնացածներին ծանոթ չեմ»,- նշեց նա:
Անդրադառնալով Տիգրան Տեր-Պետրոսյանի բողոքներին, թե Լյովա Խաչատրյանն ու Գոհար Վեզիրյանը պաստառներ են փակցնում չթույլատրված վայրերում, Խաչատրյանն ասաց, թե համաձայն Ընտրական օրենսգրքի՝ եթե չթույլատրված տեղերում փակցվում են պաստառներ, ապա քաղաքապետարանը պարտավոր է դրանք հանել:
Ի դեպ, այսօր Խաչատրյանն իր տարեդարձն է նշում:
«Բարձրացել եմ մեր սարի աղբյուրներից մեկը, ջրից խմել եմ ու նայել եմ, թե գողտրիկ ծաղիկները ինչպես են գլուխները բարձրացնում: Մոմ եմ վառել, երազանք պահել եմ»,- ասաց նա, իսկ ասուլիսի վերջում լրագրողներին կոնյակ հյուրասիրեց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը