«Երկիր». Գալուստ Սահակյանի «մեսիջները» տեղ չհասան
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Խոսակցությունները ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի մասին դեռևս շարունակվում են, իսկ հանրապետականները «ոչ կոռեկտ» են համարում հաջորդի մասին խոսելը՝ քանի դեռ խորհրդարանը շարունակում է ղեկավարել Հովիկ Աբրահամյանը:
Այդուհանդերձ, «Երկիր»-ի թղթակցին հաջողվեց ճշտել. խորհրդարանն առաջիկա ամիսներին հաստատ ղեկավարելու է ԱԺ ներկայիս փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը: Լուրերը, թե խորհրդարանի փոխխոսնակը կին է լինելու, երեկ նույնպես հաստատվեցին. Սամվել Նիկոյանին կփոխարինի դարձյալ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Փաստորեն, սկզբնական շրջանում շրջանառվող երեք անուններից մեկը՝ Դավիթ Հարությունյանը, հրաժարվեց ստանձնել այդ պաշտոնը, իսկ մյուսի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «մեսիջները» խորհրդարանը ղեկավարելու ցանկության և պատրաստակամության մասին, տեղ չհասան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ