Մաշտոցի այգու կրպակները կապամոնտաժվեն հենց այսօրվանից. Տարոն Մարգարյան
Հասարակություն
Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժումը կսկսվի հենց այսօրվանից: Այդ մասին այսօր Տերյանի այգում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի հետ այցելել էր Մաշտոցի այգի, որտեղ դիմելով վերջինիս՝ ասել էր. «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը