Առաջատարներ են ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն. քաղաքագետ
Հասարակություն
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավորություններով առաջատար են Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը»։ Ըստ քաղաքագետի, եթե չլիներ վարչական ռեսուրսը և նախագահի ինստիտուտով պայմանավորված առավելությունները, ԲՀԿ–ն նույնիսկ իր ձայներով կգերազանցեր ՀՀԿ–ին։ Ըստ նրա՝ նախագահը արհեստական իրավիճակ է ստեղծում՝ մարդկանց գրավելով իր հեղինակությամբ։
Շիրինյանը վստահություն հայտնեց, որ ճիշտ չէ ունենալ կուսակցական նախագահ։
«Որ օրը նա դարձավ նախագահ, նա պետք է կուսակցության ներսում իր լիազորությունները վայր դնի», – կարծում է Շիրինյանը՝ մանրամասնելով, որ հակառակ դեպքում պետական կառույցի ներսում անհավասարակշռություն է առաջանում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը