Գործազրկության մակարդակը Հայաստանում կրկնակի ցածր է, քան Վրաստանում
Տնտեսություն
Վրաստանի կառավարությունում քննարկվել է «Կառավարության գործողությունների նոր պլանը», որի արդյունքում կառավարությունը երկրի ամենամեծ խնդիրը համարել է գործազրկությունը։ Այս տարվա դրությամբ՝ գործազրկության մակարդակը Վրաստանում 16,4 տոկոս է կազմում։ Անցած տարվա նկատմամբ այն շատ քիչ է կրճատվել։
Երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ մինչև 2018 թվականը Վրաստանում կկրճատվի գործազրկության մակարդակը։ Նա ասաում է, որ Վրաստանում կառուցվելու է 10 էլեկտրակայան, որտեղ կարող է աշխատել 13 000 մարդ։
Նոր աշխատատեղեր կստեղծվի նաև Կարս–Ախալքալաք երթուղու, Թբիլիսիի շրջանցիկ երկաթգծի շինարարական աշխատանքների աարդյունքում։ Իսկ, օրինակ, Թբիլիսի–Բաթումի երկաթգծի կառույցը «կզբաղեցնի» միանգամից 8 000 մարդու։ Երկաթգծային նախագծերի իրականացման ժամանակ կաշխատեն 3 000- 4 000 մարդ։
Հիշացնենք, որ ՀՀ պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում է 7-7,2 տոկոս։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում