Սպասում էի, որ այս անգամ կլինի «որակական շարժ». Արամ Գյուրջյան
Հասարակություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը կարծում է, որ մի քանի օրից ավարտվող քարոզարշավն այդպես էլ չարդարացրեց մարդկանց սպասելիքները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդպես էլ քաղաքական քարոզարշավ չեղավ, փոխարենը, ներկայացվեցին «բեմադրություններ», «ճոխ շոու ծրագրեր»։
«Մեր քաղաքացիներն այդպես էլ չտեսան քաղաքական քարոզարշավ, քաղաքական ուժերը գնում էին, կրկնում էին նույն տեքստերը: Իրականում որոշ քաղաքական ուժեր չեն պատկերացնում, թե ո՞ւմ մոտ են եկել»,- նկատեց ՀԴԿ անդամը:
Վերջինիս կարծիքով, քաղաքացիներին առաջարկվող ընտրակաշառքը, ահաբեկումներն ապացուցում են այն, որ քաղաքացին և մարդը արժեք չունի քաղաքական ուժերի համար:
Գյուրջյանը նշեց, որ քարոզարշավում չարդարացան նաև իրենց' որպես քաղաքական ուժերի ակնկալիքները: Դեմոկրատական կուսակցության անդամը սպասում էր, որ այս անգամ կլինի «որակական շարժ», բանավեճեր:
«Մենք տեսանք երկու բղավող երիտասարդների, որոնք որևէ քաղաքական հայտարարություն չարեցին»,- ասաց Գյուրջյանը և հավելեց, որ իրենք սպասում էին, որ կլինեն բանավեճի առաջարկներ իրենց կուսակցության անդամների մասնակցությամբ:
Գյուրջյանը ՀԴԿ-ի քարոզարշավը դրական է գնահատում: Վերջինս նաև նշեց, որ անկախ ամեն ինչից, մայիսի 7-ին նշելու են քաղաքացիական հասարակության հաղթանակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը