Ուրիշի PR ակցիաներին «Ժառանգություն»-ը չի մասնակցում. Արմեն Մարտիրոսյան
Հասարակություն
«Այդ լուրը ես ուղղակի հերքում եմ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված այն լուրերին, թե «Ժառանգության» վարչությունում լարված քննարկում է տեղի ունեցել և անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին:
Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը «Ժառանգության» չմիանալը բավականին լարված քննարկումների տեղիք է տվել: Վարչությունում մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն՝ այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ճի՞շտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ:
Իսկ թե այնուամենայնիվ ինչո՞ւ «Ժառանգություն»-ը չմիացավ այդ նախաձեռնությանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ուրիշի PR ակցիաներին «Ժառանգություն»-ը չի մասնակցում, մենք իրական գործընթացների կողմնակից ենք։ «Ժառանգությունը» երկու անգամ միայնակ և մեկ անգամ Դաշնակցության հետ միասին ներկայացրել է այդ հարցը Ազգային Ժողովում: Մենք սա համարում ենք PR գործընթաց, որին մասնակցություն ունենալ չենք ցանկանում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը