Դեմկուսը չի հավատում սոցհարցումներին
Հասարակություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) չի հավատում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀԴԿ հանրապետական խորհրդի անդամներ Արամ Գյուրջյանը և քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը: Ըստ վերջինիս՝ իրենց մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ ընդունված կարգ է, որ յուրաքանչյուր հարցման հաշվետվությունը պետք է ներկայացվի հանրությանը, ինչը ոչ մի հարցման դեպքում իրենք չեն նկատել: Փոխարենը, ըստ Ս. Մովսիսյանի, թվեր են նկարում և «հարցումների արդյունքում ստացված թվերը օր օրի բերում են այն թվերին, որոնք պետք է ստանանք ընտրությունների արդյունքում»:
Նա նշեց, որ ՀԴԿ-ն չնայած հնարավորություն չի ունեցել այցելել բոլոր հեռավոր շրջաններ, սակայն խորհրդարան մուտք գործելուց հետո անպայման բարձրացնելու է նաև այդ տարածքի բնակիչների խնդիրները: Ս. Մովսիսյանը նաև չի տեսնում ընտրությունների օրը «էքզիթ փոլ» անցկացնելու անհրաժեշտություն, քանի որ դրա անցկացումն արդյունավետ է մեծ երկրների համար, որտեղ կա ժամային գոտիների տարբերություն, ոչ թե Հայաստանի, որի մի ծայրից մյուսը կարելի է 8 ժամում հասնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը