Մոլորված թութակը ոստիկանությանը հայտնել է իր տիրոջ հասցեն
Աշխարհ
Ճապոնայում թութակը, որը իր տիրոջից փախել և մոլորվել էր, վերդարձել է իր տիրոջ մոտ այն բանից հետո, երբ ոստիկանությանը հայտնել է տիրոջ հասցեն։
Ոստիկանությունը հայտնել է, որ թութակին ոստիկանական բաժանմունք է բերել Տոկիոյի հյուրանոցներից մեկի մի այցելու, որը հայտնել է, որ թութակի հետ «ծանոթացել է», երբ վերջինը նստել է իր ուսին։ Այցելուն որոշել է, որ թութակը պատկանում է ինչ–որ մեկին և այդ պատճառով կենդանուն բերել է ոստիկանություն։ Ոստիկնանությունը նախաձեռնել է թութակի տիրոջ հայտնաբերմանն ուղղված աշխատանք։ Մայիսի 1–ին թութակը սկսել է խոսել և հայտնել է իր տիրոջ հասցեն, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ