«Իրավունք». «Հինգ տարի անց կարող ենք ունենալ միջուկային զենք»
Հայկական Մամուլ
«Երեկ Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը նշել է, որ քանի որ Հայաստանը ունի ատոմակայան, ՌԴ-ի օգնությամբ, 10-15 տարի հետո կարող է դառնալ միջուկային զենք ունեցող երկիր:
«Որքանո՞վ է հավանական 10-15 տարվա ինտերվալը», և «Ի՞նչի կբերի դրա կառուցումը մեր երկրին» հարցերով դիմեցինք ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով ասաց. «Հայտարարությունը հայտարարություն է, բայց 15 տարվա մեջ փոխվում է գիտությունը, տեխնոլոգիան: Իսկ բավարար է, թե ոչ՝ ավելի լավ է չմտածել զենքի մասին, և խաղաղ միջոցների համար միայն թող օգտագործվեն»: «Տեխնոլոգիապես հնարավո՞ր է, թե՞ ոչ այն իրականացնելու համար» հարցին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, այս րոպեին մենք չունենք այդ տեխնոլոգիան: Սակայն, եթե դա խիստ անհրաժեշտ է, ապա 5 տարի անց կարող է այնպիսի տեխնոլոգիա լինել, որ ունենանք այդ միջուկային զենքը, և պետք չէ սպասել 15 տարի»»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ