Տարոն Մարգարյանն ու Գարեգին Նուշիկյանը մասնակցեցին այգու բացմանը
Հասարակություն
Այսօր Երևանի Կենտրոն համայնքի թաղամասերից մեկում այգի բացվեց, որը նախկինում գտնվում էր ոչ բարեկարգ վիճակում: Եվ մոտ երկու շաբաթ առաջ «Նուշիկյան ասոցիացիայի» աջակցությամբ սկսվել է դրա վերանորոգումն ու բարեկարգումը: Այժմ բացվել են բավական մեծ խաղադաշտ ու ֆուտբոլի դաշտ, տեղադրված են նստարաններ: Այգում, համաձայն բնակիչների խոսքերի, հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան:
Այգու բացմանը, բացի տեղի ու Երևանի այլ համայնքի բնակիչներից, մասնակից եղան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը: Հյուրերին դիմավորեցին աղուհացով: Նախքան բացումը հնչեց Տերունական աղոթքը, ապա այգին օծվեց: Շնորհակալական խոսքով հանդես եկան բնակիչերը: Նշվեց նաև, որ այս խաղադաշտը Երևան քաղաքին «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից արված նվերներից մեկն է:
Իր ելույթում պարոն Նուշիկյանն ասաց. «Պետք չէ սա որակել որպես բարեգործություն, ցանկացած երևանցու համար սա հոգու պարտք է: Մենք պետք է մեր քաղաքը կառուցենք քաղաքապետարանի հետ միասին, որպեսզի հնարավորինս շուտ մեր քաղաքը դառնա բարեկեցիկ ու գեղեցիկ»:
Տ.Մարգարյանը ևս իր շնորհակալությունը հայտնեց և հորդորեց բնակիչներին հոգատար լինել իրենց սեփականության նկատմամբ: Տարոն Մարգարյանն ու Գարեգին Նուշիկյանն իրենք տնկեցին առաջին ծառն ու այն ջրեցին:
Միջոցառման ընթացքում երևանցիներն իրենց մտահոգություններն ու խնդիրները ներկայացրին Գարեգին Նուշիկյանին, որը խոստացավ անպայման այցելել բնակիչներին ու մանրամասն ծանոթանալ նրանց խնդիրներին:
Նախքան այս այգու ու դրա տարածքում խաղադաշտի բացումը, քաղաքապետ Մարգարյանի այցի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի մեկ այլ հատվածում՝ Տերյան 69 հասցեում «Նուշիկյան ասոցիացիայի» նախաձեռնությամբ բացվեց ևս մեկ խաղադաշտ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը