Գիտությունը չի վաճառվում. Ադիբեկյանի պատասխանը Գուրգեն Եղիազարյանին (տեսանյութ)
Տեսանյութեր
ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը վստահություն է հայտնել, որ երբ իրենք գան իշխանության, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այդ անգամ էլ իրենց կողքը կփորձի կանգնել, բայց դա նրան թույլ չեն տա:
Այդ տեսակետը խնդրեցինք մեկնաբանել հենց Ադիբեկյանին, ով ի պատասխան նշեց, որ Եղիազարյանի մոտեցումը մակերեսային է: «Իմ առաջին պատվիրատուն եղել են կոմունիստները, որին ասել եմ՝ դուք պարտվում եք, երկրորդ պատվիրատուն եղել է ՀՅԴ-ն, որին ասել եմ՝ դուք պարտվում եք», - նշեց Ադիբեկյանը՝ պարզաբանելով, որ քաղաքական կոնյուկտուրայի հետևից չի ընկնում:
«Եթե ընկնեի, չէի դառնա անկախ սոցիոլոգ, այլ կլինեի ինչ-որ մեծ կառույցի ղեկավար կամ ինչ-որ մի բան: Փառք աստծո, տաղանդներս քիչ չեն՝ ունենալով երեք բարձրագույն կրթություն: Ուղղակի նա չգիտի, խորհուրդ տվեք գա մոտս, ես նրան ցույց կտամ, թե ինչ եմ արել վերջին 25 տարում, որ նա հասկանա, որ գիտությունը չի վաճառվում», - ասաց սոցիոլոգը:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն