Չի կարելի ժանտախտի ժամանակ խրախճանք սարքել. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով Մաշտոցի պուրակի իրադարձություններին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա նախընտրական քայլ չէր, նշեց, որ ինքն ուրախ է պայքարող քաղաքացիների համար, որովհետև նրանք իսկապես կարող են տոնել ևս մեկ խնդրի լուծում:
«Իհարկե «Ժառանգություն»-ն այս ամիսների ընթացքում և՛ իր խոսքերով, և՛ իր գործողություններով փորձել է մշտապես զորակցել, ուժեղացնել նրանց, ինչի համար հպարտ ենք և նաև պարտական՝ պատասխանատվության զգացումով: Հետևաբար ինձ համար միևնույնն է սա քարոզչական նպատակներով արվեց, ինչպես արվեց, ի դեպ նույն խնդրի Սահմանադրականության կապակցությամբ կարող եմ ասել հետևյալը, որ որքան էլ, որ մենք գիտենք, որ Երևանի քաղաքապետը ընտրովի մարմին է և ազատ չէ, այնուամենայնիվ, երկրի նախագահը շատ հետաքրքիր ձևով ասաց. «Տարո՛ն, ճիշտ որոշում ես կայացրել»։ Այսինքն՝ նա չասաց ես քեզ ասում եմ ապամոնտաժել, ասաց՝ դու արդեն կայացրել ես այդ որոշումը, կատարիր այն, դա ճիշտ որոշում է: Այսինքն, այս խնդիրն էլ են լուծել, բայց դրանից, իհարկե, չի փոխվում հանգամանքը, որ Երևանի քաղաքապետն ինքնուրույն չէ և ինքնուրույն չէ որոշումներ կայացնում և այդ խնդրի լուծումը իրանից չէ, որ կախված է. կախված է Հանրապետության նախագահից: Հիմա ինձ համար միևնույն է, անկեղծ ասած, Սերժ Սարգսյանը և նրա թիմը սա օգտագործում են իրենց քարոզարշավի նպատակներով, թե՝ ոչ: Այդ ակտիվիստները, որպես իրենցից մեկը լինելով ես գիտեմ, որ նրանք իսկապես դա անում են ուղղակի իրենց հոգու թելադրանքով, խղճի թելադրանով և ուզում են իսկապես այդ պուրակը իրենցը լինի և հետևաբար մնացած հարցերն ինձ համար կարող են հետաքրքրիր լինել իրավական տեսանկյունից կամ տեխնոլոգիական տեսանկյունից որպես քաղաքական, քարոզչական հնարք, բայց միևնույն է՝ ինձ համար առաջին հերթին կարևորը այդ այգու փրկությունն է և մարդկանց հաղթանակը», - նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Խոսելով մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության անցկացնելիք հավաքի մասին՝ Սաֆարյանն ասաց հետևյալը. «Իրենց խնդիրն է, ճոխության գնահատողը պիտի լինի ժողովուրդը, ընտրողը և բնականաբար ես կարող եմ իհարկե ասել, որ չի կարելի ժանտախտի ժամանակ խրախճանք սարքել: Համենայնդեպս, մենք մեր քարոզարշավն արել ենք այնքան, որքանով նպատակահարմար ենք համարել, հիմա իրենք են, որ նպատակահարմար են համարում այդպիսի շքեղություն անել՝ 12 ժամ փակ պահելով Հանրապետության հրապարակը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը