«Առավոտ». Եթե Թուրքիան մեկ քայլ առաջ գնա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Թուրքիան կարող է ազդեցություն ունենալ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում, եթե շահագրգիռ կողմ չլինի: Ցավոք, թուրք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ԼՂՀ խնդիրներն իրենք համարում են Թուրքիայի խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պետք է Թուրքիան և Ադրբեջանը հստակություն մտցնեն իրենց քաղաքականության մեջ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե հայկական կողմերն ում հետ պետք է բանակցեն. «Մենք չենք կարող երկու երկրի հետ բանակցել միևնույն հարցով»: Ըստ նրա՝ այժմ Թուրքիան փորձում է Հայաստանի, հայկական գործոնի խնդիրը վերափաթեթավորել Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, ինչը, սակայն, չի համապատասխանում ներկայիս իրողություններին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ