ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»–ը հանրահավաք կանեն մայիսի 3-ին, իսկ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն՝ մայիսի 4-ին
Հասարակություն
«ԲՀԿ-ն իր քարոզարշավը կեզրափակի Գյումրիում, իսկ վաղը՝ մայիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, Մատենադարանին հարող տարածքում տեղի կունենա մեծ հանրահավաք», - այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Լուրեր.com–ին հայտնեց, որ իրենց քարոզարշավի հանդիսավոր եզրափակումը տեղի կունենա վաղը՝ ժամը 19:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում։ «Բայց դա ամենևին չի նշանակի, թե մինչև նախավերջին օրը մենք քարոզչություն չենք իրականացնելու», - նշեց Սաֆարյանը:
Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանն ասաց, որ իրենք իրենց քարոզարշավը եզրափակելու են քարոզարշավի՝ օրենքով սահմանված վերջին օրը՝ մայիսի 4-ին: «Մենք մեր քարոզարշավը կեզրափակենք մեծ հանրահավաք-համերգով մայիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, և դա կլինի Ազատության հրապարակում», - նշեց Ամիրյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի նաև Հայ ազգային կոնգրեսը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն իր մեծ հավաքը կանցկացնի մայիսի 4-ին՝ Հանրապետության հրապարակում՝ ժամը 12:00-24:00-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը