Երբ ՀԱԿ-ը գա իշխանության, Ադիբեկյանը կկանգնի ՀԱԿ-ի կողքին. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
Հասարակություն
ՍԴՀԿ ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ սոցիոլոգիական հարցումների «առատության» և դրանց մեծամասնության ոչ արժանահավատ լինելու խնդիրներին:
Լուրեր.com-ի այն հարցին, թե ունի արդյոք Եղիազարյանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին ուղղված ասելիք, ով ասուլիս էր տալու Եղիազարյանից հետո, ՀԱԿ անդամը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Ադիբեկյանին որևէ բան ասելն անիմաստ է:
Եղիազարյանը միայն նկատեց, որ Ադիբեկյանը բոլոր երեք նախագահների կառավարման տարիներին կանգնել է իշխանությունների կողքին: «Վստահ եմ, որ վաղն էլ, երբ մենք գանք իշխանության, մեր կողքին է կանգնելու», - նշեց նա՝ հավելելով, որ իրենք, սակայն, դա թույլ չեն տա:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար