«Հրապարակ». ՀՀԿ–ն որոշել է երգով հաղթել ԲՀԿ-ին
Հայկական Մամուլ
Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: «Հրապարակ»–ին տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և՛ ԲՀԿ-ական, և՛ ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու' աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, ՀՀԿ–ն որոշել է երգով հաղթել ԲՀԿ-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ