«Հրապարակ». Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո «Կենտրոն» հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան, ժամը 21:10-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո, որում նա սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, 25 րոպեով անջատեցին «Կենտրոն» հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը:
Հեռուստատեսությունից «Հրապարակ»–ին պատասխանել են, որ մարզերում իրենց դիտում են, և որ խնդիրը զուտ տեխնիկական էր: Թեև հեռուստատեսության տնօրինությունն արագ շտկեց թերությունը, Երևանում լուր տարածվեց, թե եթերազրկումը պատիժ էր Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու համար: Ի դեպ, նման անջատում «Կենտրոն»–ի եթերում եղել է նաև մայիսի մեկին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ