«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը ԱԺ–ի բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին կտրուկ դատարկվել է ՀՀ Ազգային ժողովի բյուջեն: Ենթադրվում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ: Ինչպես փոխանցեցին Աժ թերթի աղբյուրները, Աժ պատգամավորներին արդեն երկրորդ ամիսն է'չի վճարվել «դեպուտատսկի» կոչվող հավելավճար, որը կազմում է 15-հազարական դրամ:
Պատճառաբանությունն այն է, որ «փող չկա»: Ավելին, այս օրերին չեն վճարում նաև Աժ աշխատակիցների գործուղումների գումարները, նրանց հորդորում են սեփական միջոցներով մեկնել գործուղման, հետո բերել ծախսերի մասին համապատասխան կտրոններ: Իսկ երբ գումար լինի, կփոխհատուցեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ