«Ժողովուրդ». Ծառուկյանին սատարելու մասին հայտարարություններով Սերժ Սարգսյանը ցանկացել է վարկաբեկել ԲՀԿ-ին
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ՝ Աբովյանում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ՀՀԿ-ն այնտեղ մեծամասնական ընտրւսկարգով սատարում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Սա ուշագրավ է այնքանով, որ այդ ընտրատարածքում Ծառուկյանը միակ թեկնածուն է, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ս. Սարգսյանն ուրիշի չէր էլ կարող սատարել:
Սակայն Սարգսյանի այս հայտարարությունն այլ ենթատեքստ է պարունակում. նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջև բավական մեծ լարվածություն է առաջացել, և դեռ ավելին, ԲՀԿ-ն սկսել է Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅԴ-ի հետ համագործակցել ընտրակեղծիքների դեմ պայքարում: Ու հիմա Ծառուկյանին սատարելու մասին հայտարարություններով Սարգսյանն իրականում ցանկացել է վարկաբեկել ԲՀԿ-ին՝ այդպես ցույց տալով, որ կոալիցիոն գործընկերների միջև որևէ տարաձայնություն չկա, իրենք հաշտ ու համերաշխ են, իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր պահվածքը պարզապես նախընտրական խաղ է՝ ժողովրդի համակրանքը շահելու համար: Ի դեպ, պետք է ասել, որ ի տարբերություն Մաշտոցի պուրակում Սերժ Սարգսյանի պահվածքի՝ Աբովյանում արված նրա հայտարարությունն ավելի էֆեկտիվ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ