«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանի եղբոորդու նվերը նշածանին մեծ աղմուկ է հանել
Հայկական Մամուլ
Հյուսիսային պողոտայում օրեր առաջ դրված է եղել ահռելի չափեր ունեցող ծաղկային մի կոմպոզիցիա: Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն, դա Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու նվերն է եղել իր նշանածին:
Թե այդ ծաղկեփունջը քանի ծաղկից էր բաղկացած, դժվար թե որևէ մեկին հաջողված լիներ հաշվել: Բայց, ամենահամեստ հաշվարկներով անգամ, սա մի քանի միլիոն դրամ հաստատ արժեցած կլինի: Խնդրո առարկա կոմպոզիցիան երկու հազար դրամանոց հինգ հազար ծաղկից է կազմված եղել, ինչը նշանակում է առնվազն տասը միլիոն դրամ: Չհաշված՝' կոմպոզիցիայի համար անհրաժեշտ մյուս պարագաների արժեքը: «ՀԺ»–ն նշում է նաև, որ ծաղկեփունջը և նրա ծագումնաբանությունը մեծ աղմուկ են հանել և հարցը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ