Հայաստանին տուգանել են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի մասնակցությունից հրաժարվելու համար
Հասարակություն
Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին տուգանել է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Եվրոպական հեռարձակողների միության մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը ասել է, որ որոշումը կայացվել է Եվրոպական հեռարձակողների միության խորհրդականների խմբի և հեռուստատեսային կոմիտեի և կողմից հարցը ուսումնասիրելուց հետո:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել հայտնել Հայաստանի մասնակցավճարի չափը: Սակայն նշել է, որ ըստ որոշման, Հայաստանը պետք է վճարի ոչ միայն մրցույթի մասնակցավճարը, այլ նաև պետք է որպես տուգանք վճարի այդ մասնակցավճարի 50%-ը, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է առանց ընդհատումների, ուղիղ եթերով հեռարձակել մրցույթի եզրափակիչը, հակառակ դեպքում՝ Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու իրավունքից:
Նշենք նաև, որ ըստ Նիբերգ-Ֆրանկենհաուզերի որոշումը կայացնելիս հաշվի չեն առել այն դրդապատճառները, ըստ որոնց Հայաստանը հրաժարվել է «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելուց:
ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրենը նշել է նաև, որ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին: Իսկ ըստ ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեի Երևանի ժամկետից ուշ մրցույթին մասնակցելուց հրաժարվելը՝ խորհրդի կանոններին չի համապատասխանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը