«Չորրորդ ինքնիշխանություն». Հեղինե Բիշարյանը հերթական հավատարմության երդում է տվել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին
Հայկական Մամուլ
«Չի» -ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը՝ ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռևս պահպանված իր մտերիմ ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ «աչոկ» հավաքելով՝ հայտարարել.
«Խեդրեմ, պարոն Բաղդասարյան, մի թող բոլորը այսպիսի կոնտինգենտ ունենան իրենց կողքին: Բացարձակ սրտնեղվելու խնդիր չունենք, մտավորականությունը մեզ հետ է», բարձրագոչ ելույթով Բաղդասարյանի «աչքն է մտել» Բիշարյանը: Իսկ ահա «քաղաքական» նշանակության երկար-բարակ ճարտասանություններից հետո Բիշարյանը ընկերուհիների ներկայությամբ «նամյոկ» է արել օր ու գիշեր հայ ազգի մասին մտածող ու հալումաշ եղած ԱԽՔ-ին, որ մայիսի 6-ից հետո աղջիկներին լուրջ անակնկալներ են սպասվում՝ իհարկե մասնագիտական առաջընթացների տեսքով:
«ՉԻ». Իսկ կարո՞ղ է Բիշարյանին էլ ԿԳ նախարար են նշանակելու՝ ուղղակի մենք չգիտենք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ