«Երկիր». ՀՀԿ-ում չեն ուզում պատկերացնել, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում ֆավորիտ է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում ֆավորիտ է: Եվ ամեն հանրապետական, երբ խոսափող է տեսնում, շտապում է հայտարարել՝ ՀՀԿ-ն առաջինն է, ԲՀԿ-ն՝ երկրորդը: Որպես ապացույց էլ մեջբերում են իրենց պատվիրած սոցհարցումների արդյունքները:
Մինչդեռ այլ սոցհարցումներ բոլորովին այլ բան են հուշում: Բանը հասել է նրան, որ շարքային ԲՀԿ-ականները արդեն հայտարարում են, որ չեն հանդուրժելու, որ ԲՀԿ-ին «քցեն», և այդ դեպքում չեն ենթարկվելու ոչ ոքի ու փողոցում են փնտրելու արդարությունը:
Այս տրամադրություններին լավատեղյակ են ուժային կառույցները, և երեկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի շուրթերով ԱԱԾ-ն համարյա հայտարարեց, որ դեմ չեն ընտրություններից հետո, անհրաժեշտության դեպքում, տրամադրել ընտրություններին մասնակցած քաղաքացիների տվյալները: Սահմանադրական դատարանի կողմից ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումին դրական պատասխան տալու դեպքում հնարավոր է, որ որոշ չափով զսպվի կեղծարարների ախորժակը, ինչի արդյունքում էլ նաև կպարզվի «նկարած» սոցհարցումների իսկությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ