«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանի գործը սկսել են «փորփրել»
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են «փորփրել»: Հատկապես Աժ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու: Թերթը հիշեցնում է, որ գործը հարուցվել է կենսաթոշակների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Խաչիկյանի հետ՝ պարզելու համար՝ նրան դատախազությունից կամ ոստիկանությունից կրկին հրավիրել են, թե՞ ոչ:
«Ո՛չ, Ձեր տեղեկությունը ճիշտ չէ»,- կտրուկ պատասխանել է Խաչիկյանը: Ու քանի որ նա վերջին շրջանում կուսակցական աշխատանքներում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում՝ իր հայրենի Ախթալայի հարևանությամբ գտնվող Ալավերդի քաղաքում չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ ընտրողների հանդիպմանը, թերթը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չի աշխատում ՀՀԿ-ի համար:
«ՀՀԿ-ի քարոզարշավին մի մարդ է մասնակցում՝ հանրապետության նախագահը, պիտի պարտադիր հեռուստատեսությամբ երևա՞նք, ես Հանրապետականի համար ձայն եմ տալու և իմ հարազատներին հորդորելու եմ ՀՀԿ-ին ձայն տան, էսքանը»,- ասել է Խաչիկյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ