Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Հասարակություն
1993-ին մայիսի 3-ը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվեց Մամուլի ազատության համաշխարհային օր, որից հետո ամեն տարի մայիսի 3-ը նշվում է որպես ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը 1980-ից ուսումնասիրող Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց 2010 թ. զեկույցը, որի համաձայն` աշխարհի 196 երկրների 35%–ում մամուլը ազատ է, 33%-ում` մասամբ ազատ, 32%-ում` ոչ ազատ։ Այդ զեկույցի համաձայն` Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, թեև որոշ բարելավում է արձանագրվել: Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են` Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ