Նյուտ Գինգրիչը պաշտոնապես հայտարարել է նախընտրական պայքարից հրաժարվելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հարապետական թեկնածու, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը պաշտնոպաես հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին, հաղորդում է BBC–ն։
Վերջինս իր աջակցությունն է հայտնել Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի հավակնորդ Միտ Ռոմնիին, որն ամենայն հավանականությամբ կդառնա նոյեմբերին 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը։
Գինգրիչը իր հայտարարությունում Օբամային բնորոշել է՝ որպես «ԱՄՆ նախագահների պատմության մեջ ամենաարմատականը»։
Գինգրիչը նախընտրական պայքարից հեռանալու մտադրություն էր հայտնել Դելավեր նահանգում անցկացված փրայմերիզում պարտությունից հետո, որտեղ Ռոմնին լուրջ հաղթանակ էր տարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)