Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը 

Է՜խ, Շաբոյա՛ն, Շաբոյա՛ն…

Վերլուծական

Արտակ Գևորգի Շաբոյան: Երբ ընթերցում եք այս անուն-ազգանունը, ասե՛ք ինձ, ինչպիսի՞ զգացմունքներ են համակում ձեզ, հատկապես ինչի՞ հետ է ասոցացվում այս անունը ձեր գլուխներում: Ըստ տրամաբանության՝ բոլորիս մոտ պետք է որ այս մարդու անունն ասոցացվի երկրում տնտեսական արդարության հաստատման, ազատ մրցակցային մթնոլորտի ստեղծման, պահպանման ու էլի շատ ու շատ դրական բաների հետ: Պետք է որ…

Բայց իրականում այն ոչ մի բանի հետ էլ չի ասոցացվում, նույնիսկ ընդհակառակը՝ բավական իրարամերժ մտքեր են քեզ պատում ճիշտ այն պահին, երբ խոսքը նրա ու իր կողմից գլխավորած կառույցի մասին: Երևի շատերդ կհիշեք՝ կար մի ժամանակ, երբ այս մարդը բավական հաճախ էր երևում հեռուստատեսությամբ, այնքան հաճախ, որ տպավորություն էր ստեղծվում, թե որոշ հեռուստաալիքներ, շատ կոնրկրետ կերպով հրահանգվելով վերևներից, զբաղված էին Շաբոյանի անձը փիառ անելով: Մարդն էլ, օգտվելով զբաղեցրած հասարակական դիրքից, սկսել էր մի տեսակ հրամայական տոնով ու մի բան էլ մուննաթով վերաբերվել այն տնտեսվարողներին, որոնք, գործի բերումով, հասել էին իր դուռն ու ընկել ՏՄՊՊՀ-ի «մուննաթին»: Փառահեղ ժամանակներ էին, այնպես չէ՞… Բայց ինչպես ամեն մի բան այս աշխարհում, այնպես էլ Շաբոյանի փառքի ֆենոմենը, երևում է, հետզհետե գտնում է իր դժնդալից վախճանը: Պարզապես, եթե մուտքն ասպարեզ համեմատաբար շռնդալից ստացվեց, ապա նույնը չես կարող ասել ավարտի մասին. այն մռայլ է ու անփառունակ:

Հիմա, ինչո՞ւ եմ այսքան երկար-բարակ բարբառում սույն չինովնիկի մասին: Վրդովմունքիս պատճառն այն է, որ այդպես էլ անբացատրելի է մնում մեր երկրում մի շարք ապրանքների, հատկապես ներմուծվող ապրանքների գնագոյացման մեխանիզմն ու այն ակնհայտ չարաշահումները, որ առկա են այս ոլորտում: Ի՞նչ կապ ունի Շաբոյանն այս ամենի հետ: Շատ ուղղակի. հենց նրա կողմից գլխավորած պետական մարմինն է պարտավոր ջրի երես դուրս բերել ապօրինություններն ու պատժել չարաշահում թույլ տվածներին: Փոխարենը պատժելու, սակայն, այս պաշտոնյան զբաղված է որոշ ներկրողների նեղ անձնական շահերի պաշտպանությամբ, ինչը, մեղմ ասած, չի կարող տարակուսանք չառաջացնել: Վերջին շրջանում մեր բնակչությանը հուզող առաջնային խնդիրներից մեկը դարձել է երկրում բենզինի գների հարցը: Մարդիկ, պարզապես, ուզում են հասկանալ, թե ինչու Հայաստանում վաճառվող նավթամթերքի գները նավթի համաշխարհային գների միտումներին համարժեք չեն արձագանքում: Ըստ նույն Շաբոյանի, օրինակ, դրա պատճառը երկրում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռն է. այստեղ այն կազմում է մոտավորապես 7%: Դե հիմա ասե՛ք՝ մահկանացուներիցս էլ ո՞վ կարող էր այդքան անհեթեթ պատճառաբանություն բերել՝ արդարացնելու համար իր անգործությունը, իր կողմից ղեկավարվող կառույցի մարգինալացումը…

Չցանկանալով շատ խորանալ տնտեսագիտական վերլուծությունների մեջ՝ փաստելու համար սույն չինովնիկի կողմից հնչեցրած փաստարկի կատարյալ սնանկությունը (ցանկության դեպքում դուք այդ վերլուծությունները կարող եք գտնել համացանցում)՝ կցանկանայինք պարզապես մեր հիասթափությունը հայտնել ոչ միայն ՏՄՊՊՀ կոչվող կառույցի, այլև Հայաստանի մի շարք այլ պետական գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված: Եկե՛ք ֆիքսենք մի տխուր, բայց արդեն անհերքելի դարձած փաստ՝ այս երկրում պետական վերահսկողական մեխանիզմները պարզապես չեն գործում, իսկ եթե, այնուամենայնիվ, կենդանության նշաններ էլ ցույց են տալիս, ապա անում են այդ բավական ընտրողաբար, անում են այնպես, որ «մեծ շնաձկներին» հանկարծ չկատաղեցնեն, հանկարծ չխախտեն նրանց անվրդով անդորրը՝ վախենալով զրկվել թխվածքի այն քաղցր կտորից, որ նույն այդ շնաձկները խոստացել են իրենց՝ լռություն պահպանելու դեպքում. Շաբոյանը, ասում են, քաղցրի մեծ սիրահար է…

Ցավալի է, իհարկե, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր երկրին այդպես էլ չի հաջողվել ստեղծել այնպիսի պետական համակարգ, որի վերահսկողական մեխանիզմները կգործեին հնարավորինս անաչառ սկզբունքներով՝ օբյեկտիվ վերաբերմունքի արժանացնելով ինչպես խոշոր տնտեսվարողներին, այնպես էլ նրանց, ովքեր պարզապես փորձում են այս երկրում ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալել, ինչ-որ նյութական բարիք ստեղծել բոլորիս համար՝ հարստացնելով ինչպես իրենք իրենց, այնպես էլ, երկիրը, այլ ոչ թե աչքաթող անելով հիմնականներին՝ փորձեին ինքնահաստատվել թույլերի հաշվին:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»
Ամենադիտված