Սիրիայի կառավարությունը պատերազմական հանցագործություններ է կատարել. HRW
Մերձավոր Արևելք
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը մեղադրել է Սիրիայի կառավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդում է Associated Press-ը։
Կազմակերպության համաձայն, Սիրիայի կառավարական ստորաբաժանումները և կառավարամետ զինված ուժերը Իդլիբում մարտ ամսվա վերջից մինչև ապրիլ ամսվա սկիզբը՝ մինչև ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի միջնորդությամբ զինադադարի պայմանագրի ուժի մեջ մտնելը սպանել են քաղաքացիական առնվազն 95 անձ։
Մերձավոր Արևելքի գծով Human Rights Watch-ի փոխտնօրեն Նադմի Հուռիի համաձայն, սպանություններն իրականացրել են՝ գյուղացիներին շրջափակելու և նրանց ուղղությամբ կրակ բացելու միջոցով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)