Թուրքիան մեծացնում է հետախուզության ֆինանսավորումը
Թուրքիա
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) 2016 թվականի բյուջեն 47 տոկոսով մեծացվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Լյութֆի Էլվանը:
Նա նշել է, որ 2016 թվականին MIT-ի բյուջեն կկազմի 1,6 մլրդ թուրքական լիրա:
Նա նաեւ հայտնել է, որ ներկայում MITI-ի համար նոր շենք է կառուցվում:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ստեղծվել է 1965 թվականին' 1926 թվականին կազմավորված Ազգային անվտանգության ծառայության հիման վրա:
Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան իր MIT-ի միջոցով զենք եւ սպառազինություն է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որը ցանկանում է իսլամական խալիֆայություն ստեղծել Իրաքի եւ Սիրիայի տարածքներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)