Արարատի մարզում տան շրջակայքում բնակիչներն օձեր են նկատել
Հասարակություն
Մայիսի 2-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 24-րդ փողոցի թիվ 232 տան շրջակայքում բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հատուկ մասնագետի կողմից տարածքը մանրակրկիտ ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը