Չավեսը դատապարտել է ԱՄՆ-ին Wall Street-ում տեղի ունեցածի համար
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը` Նյու Յորքում ցուցարարների դեմ իրավապահ մարմինների կողմից իրականացված բռնի գործողությունների համար:
Չավեսը, ով վերջերս էր ավարտել քաղցկեղի դեմ բուժման կուրսը, ողջունել էր Wall Street-ում բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր դուրս էին եկել իրենց բողոքի ձայնն արտահայտելու ԱՄՆ-ի խոշոր կորպորացիաների կողմից իրականացվող քաղաքականության դեմ: Շարժումը նոր թափ է ստացել և տարածվել է ԱՄՆ-ի 10 քաղաքներում: Եվ պարզ չէ ակցիայի մասնակիցներից քանիսն են ձերբակալվել:
Փորձագետները կարծում են, որ Չավեսի կոշտ քննադատությունները, ուղղված ԱՄՆ-ին, պայամանվորված են 2012թ. նախագահական ընտրություններին նրա վերընտրվելու ցանկությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ