Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ են հայտարարել
Թուրքիա
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ երեք պատգամավորներ' Իդրիս Բալուքենը, Մերալ Դանըշ Բեշթաշը և Օսման Բայդեմիրը հացադուլ են հայտարարել այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չի ստանա Ջիզրե գավառում վիրավոր քաղաքացիների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Ջիզերում արդեն հինգ օր է չի դադարում կրակը, ինչի հետևանքով վիրավորները չեն կարողանում տեղափոխվել հիվադնանոցներ ու այնտեղ համապատասխան բուժօգնություն ստանալ: Վիրավորներից հինգը շատ արյուն կորցնելու հետևանքով մահացել է:
Այս խնդրի առնչությամբ քրդամետ կուսակցության պատգամավորները դիմել էին Թուրքիայի ներքին գործերի նախարարություն' հանդիպելով գերատեսչության ներկայացուցիչների հետ, սակայն որևէ դրական պատասխան չէին ստացել, ուստի որոշում են կայացրել նախարարությունում հացադուլ սկսել:
Պատգամավորների հայտարարության մեջ նշվում է, որ իրականությունն ու ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալները տարբերվում են, և շտապօգնության մեքենաների կողմից վիրավորներին բուժհաստատություններ տեղափոխելու փոխարեն այն շենքերն ու բնակարանները, որտեղ գտնվում են վիրավոր քաղաքացիները, կրկին կրակի տակ են առնվում: Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վիրավորների հարցը չի կարգավորվել և Ջիզրեում մարդկային կյանքը երաշխիքի տակ չի առնվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)