ՀԱԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելը հարցականի տակ է. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Ամենաանհաջող քարոզարշավը Հայ ազգային կոնգրեսն է անցկացրել, բայց ՀԱԿ-ի՝ խորհրդարանում հայտնվեը հարցականի տակ է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Լավ բան դուրս չի գա, որովհետև մաքսիմալիստական պահանջներ ունեն: Բողոքական ալիքի վրա իշխանության գալն անհնար է: Կարեն Դեմիրճյանը` օրինակ: Մենք բոլորս գիտենք մեր պրոբլեմները, պետք է հեռանկար նկարես, որ մարդիկ գոնե նորմալ կապրեն: Տեսե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի»,- ասաց Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի, առավել հաջող քարոզրաշավ են անցկացրել Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը, ինչը թույլ տվեց ՀՀԿ-ին պահել ընտրազանգվածը, իսկ ԲՀԿ-ին՝ կրկնապատկել: ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին հաջորդում են «Օրինաց Երկիր»-ն ու «Ժառանգությունը»:
««Դաշակցությունը» մի քիչ ուշ մտավ խաղի մեջ: ՀՅԴ-ի մարտավարոթյունն այն էր, որ թող բոլորը ասեն, մենք մեր կարծիքը վերջում կասենք: Այնուամենայնիվ, Վահան Հովհաննիսյանի, Կիրո Մանոյանի խմբային ելույթները նույնպես դրական արդյունքներ թողնում են»,- նշեց Ադիբեկյանը:
Նա նաև ներկայացրեց ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց` բնակչության 32%-ը հավատում է, որ ընտրություններից հետո վիճակը կլավանա, 41%-ի կարծիքով՝ կմնա այնպես, ինչպես կա, 20%-ի կարծիքով վիճակը կվատանա, 10%-ն էլ դժվարանում է պատասխանել: Սոցիոլոգի կանխատեսումներով՝ խորհրդարանը կազմված կլինի հինգ կուսակցությունից, և նույն կազմով կրկին կոալիցիա կկազմվի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը