«Ալ Կաիդա»–ն 45 միլիոն եվրո է պահանջում Ալժիրում և Մալիում առևանգված պատանդների ազատ արձակման համար
Աշխարհ
«Ալ Կաիդա»–ն 45 միլիոն եվրո փրկագին է պահանջում Ալժիրում և Մալիում առևանգված 9 պատանդների ազատ արձակման համար։ Պատանդներից երկուսը եվրոպական մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, իսկ մյուսները ալժիրցի դիվանագետներ։ «Շարժում հանուն միասնության և ջիհադի Արևմտյան Աֆրիկայում» կազմակերպությունը, որը համարվում է «Ալ Կաիդա»–ի աֆրիկյան մասնաճյուղի ներկայացուցիչը, հայտարարել է, որ պատանդներն ազատ կարձակվեն փրկագինը ստանալուց հետո, հաղորդում է Itar-Tass–ը։
Մեկ իտալուհի և մեկ իսպանուհի առևանգվել են անցյալ տարվա հոկտեմբերին՝ Ալժիրում փախստականների ճամբարում իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու ընթացքում, իսկ ալժիրցի դիվանագետներն առևանգվել են ապրիլի 5-ին, Մալիի հյուսիսային սահմանի մոտ, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստ քոչվոր ապստամբները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ