Թուրքիան ոչնչացրել է սահմանին մոտեցող ԻՊ ավտոմեքենան
Թուրքիա
Թուրքիայի զինված ուժերը ոչնչացրել են Սիրիայի կողմից թուրքական սահմանին մոտեցող ավտոմեքենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական կողմը հաղորդում է, որ մեքենայի մեջ եղել են ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման 5 անդամներ, ովքեր կրակ են բացել թուրքական կողմի ուղղությամբ: Թուրք զինվորների կողմից զենքերից և տանկերից արձակված կրակոցներով մեքենայում գտնվող 5 իսլամիստներն էլ սպանվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)