Հանրապետությունում 1638 ընտրող ընդհանրապես հասցե չունի. Transparency International
Հասարակություն
Transparency International հակակոռուպցիոն կենտրոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց կողմից կատարած մոնիթորինգի արդյունքները, ըստ որոնց համեմատվել են Ժողովրդագրական ժողովածուի 2011 թվականի և Ոստիկանության հրապարակած 2012 թվականի ընտրացուցակները և արձանագրվել անճշտությունները:
«Հայտաբերվեց, որ Հանրապետությունում 1638 ընտրողները ընդհանրապես հասցե չունի, կան դեպքեր, որ տարօրինակ հասցեներ են՝ եկեղեցու բակ և այլն: Ըստ ժողովորդագրական ժողովածուի նայել ենք, թե յուրաքանչյուր մարզի, Երևանի կամ թաղի դեպքում որքան ընտրող կա: Հանրապետությունում, օգտվելով ժողովրդագրական ժողովածուի 2011 թվականի տվյալներից, 3 մլն 309 հազար անձինց 2 մլն 498 հազար մարդն ընտող է, բնակչության 75%-ն ընտրող է: Տավուշում, օրինակ, 80 տոկոսն է ընտրող, Լոռիում 84%-ն է ընտրող: Կան դեպքեր, որ բնակչությունն ավելի քիչ է, քան ընտրողները: Օրինակ' Վանաձորում 91 տոկոսն է ընտրող, Կոտայքում ընտրողները 81%-ն է, Շիրակում՝ 78%: Իհարկե, ոստիկանությունը ասաց, որ ցուցակներում ընդգրկված են այն մարդիկ, որոնք երիկրից դուրս են եղել, բայց այլ հարց է, որ հնարավոր է, որ նրանց փոխարեն ընտրեն։ Սա արդեն շատ լուրջ հարց է:
Մենք նայել ենք նաև այն բնակարանները, որտեղ գրանցված են վեց և ավելի ընտրողներ: Կար հասցե, որտեղ 229 ընտրող էր գրանցված, գնացինք և տեսանք, որ մեկ հասցեի տակ գրանցված է 40 տուն», - նշեց Վարուժան Հոկտանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը