Վեներան կերևա Արևի մակերեսի վրա
Հասարակություն
2012-ի հունիսի 5-ին և 6-ին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հնարավորություն կունենան հետևելու, թե ինչպես է Վեներան անցնում Արևին զուգահեռ: Այս մասին հաղորդում է «sciencedaily»-ն: Այս երևույթը պատահում է մարդու կյանքի ընթացքում մեկ անգամ: Պրոցեսը կտևի 6 ժամ, որի ընթացքում Վեներան կերևա Արևի մակերեսի վրա` որպես փոքր սև կետ: Հաջորդ անգամ Վեներան այդ դիրքում կհայտնվի Երկիր մոլորակի բնակիչների տեսադաշտում ոչ շուտ, քան միչև 2117-ը:
Վեներայի անցումը նման տեսադաշտով շատ հազվագյուտ երևույթ է, երբ Երկիր մոլորակը գտնվում է նույն ուղու վրա, ինչ Արևն է: Այլ դեպքերում Վեներան միշտ շրջանցում է Արևը։
Վեներայի անցումը Արևի մակերևույթին զուգահեռ առաջին անգամ նկատել է Նիկոլայ Կոպեռնիկոսը, 1543-ին: Այնուհետև այս երևույթի ուսումնասիրմամբ զբաղվել են Կեպլեռը, Ջերեմիա Հորոկսը, Եդմոնդ Հալեյը և այլոք:
Այս տարի գիտնակաները այս պրոցեսին հետևելու են «Հաբբլ» տիեզերական աստղադիտակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը