Քեթրին Էշթոնը կժամանի Իսրայել՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերը
Իրան
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Երուսաղեմ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահույի հետ Իրանի և «Վեցնյակի» միջև Ստամբուլում կայացած միջուկային բանակցություններում գրանցած առաջընթացը քննարկելու համար։
Այցի նպատակը Իսրայելին տարհամոզելն է բանակցությունների դեմ հրապարակայնորեն արտահայտվելու կապակցությամբ, գրում է «Haaretz»–ը։
Էշթոնի այցը Իսրայել մի քանի ժամ կտևի։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետը իր դժգոհությունն էր արտահայտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իրանի և «Վեցնյակի» միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 23–ին, Բաղդադում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ