Պայքարը երկու շերտով է ընթանում՝ մակերես և տակից պայքար. Արամ Մանուկյան
Հասարակություն
Դա հին եվրոպական տեխնոլոգիա է, Հայաստանում շատ քիչ է տարածված, «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսելով իր տնետուն ծրագրի մասին` ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
Ըստ Արամ Մանուկյանի, շատերն են վախենում այդ ծրագրից, քանի որ մտածում են, որ հիասթափված, զայրացած կամ սոցիալական լարվածության մեջ գտնվող մարդիկ դուռը կբացեն, կհայհոյեն ու դուռը կփակեն:
«Ես չորս-հինգ տարի կիրառում եմ այդ մեթոդը: Շատ լավ արդյունք ունի, Օբաման էլ է այս մեթոդից օգտվել»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ ինքը երկար ուսումնասիրել է նաև գերմանացիների փորձը այս դաշտում:
«Տնետուն ծրագրից մարդիկ ուրախանում են, անկախ նրանից քո համախոհն են, թե՝ ոչ: Պարտվեմ, չպարտվեմ` կարևոր չի, հույս ունեմ` կհաղթեմ, բայց այն, որ ժողովրդի մեջ կա առաջընթաց, հույս, աչքերի մեջ կայծ, որ մարդը եկել է քո տուն ու դու ձեռքը սեղմում ես, ասում ես` շեն մնա տունդ, հաջողություն քեզ, դու արդեն քո բարի գործը անում ես»,- ասաց Մանուկյանը։
Արամ Մանուկյանը հավելեց, որ պայքարը երկու շերտով է ընթանում՝ մակերես և տակից պայքար։ Մակերեսում ամեն բան նորմալ է թվում, իսկ տակից կաշառքն է, ասֆալտն է, վերանորոգումներն են, անձնագրերի հավքումն է, որոնց և հակադրվում է տնետուն ծրագիրը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը