ԲՀԿ-ն կարող էր առանց աղմուկի դիմել Սահմանադրական դատարան. Ռուբեն Հակոբյան
Հասարակություն
«Ժառանգությունը» չի միացել Սահմանադրական դատարան դիմելու ընտրությունների վերահսկման շտաբի որոշմանը, որովհետև երկու տարի շարունակ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ցուցակների տրամադրման առաջարկով արդեն հանդես են եկել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«ԲՀԿ-ն դեմ քվեարկեց այդ առաջարկին և այդ առաջարկությունը չանցավ: ՍԴ կարելի է դիմել 27 պատգամավորի ստորագրության դեպում: ԲՀԿ-ն ունի 29 պատգամավոր, եթե գտնում է, որ սխալ է արել, որ նախկինում դեմ է քվերակել, կարող էր առանց աղմուկի դիմել ՍԴ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ սա փիառ է և ԲՀԿ-ն փորձում է ընդդիամդիր կեցվածք ընդունել:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն որոշել էին դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջով, որ հակասահմանադրական ճանաչվեն Ընտրական օրեսնգրքի այն դրույթները, որոնք արգելում են հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը