Հրապարակվել է Օբամայի նախկին ընկերուհու հուշերն և նրանց համատեղ լուսանկարները
ԱՄՆ
Vanity Fair ամսագիրը հրապարակել է Ջենեվե Կուկի անձնական օրագրից հատվածներ, որտեղ նշվում է, որ 1980–ականների կեսերին նրա և ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային միջև սիրավեպ է եղել։ Կուկի անձնական օրագիրը նախկինում երբեք չի հրապարակվել։
Կուկը եղել է ավստրալացի դիվանագետի դուստր, որը Օբամային հանդիպել է 1983-ին Նյու Յորքում՝ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ։ Կոլումբիայի համալսարանի 22–ամյա շրջանավարտին Կուկը իր հուշերում նկարագրել է որպես «զարմանալի մարդ»։ Նա նշել է. «թեև նա 22 տարեկան էր, բայց իր տարիքի համեմատ չափահազանց հասուն մարդ էր երևում»։
Կուկը իր հուշերում գրել է, որ իրենց միջև որոշակի սառնություն է եղել։
«Նրա անկեղծությունը խաբուսիկ էր թվում», – այդպես է գրել Կուկը Օբամայի մասին։
Կուկն ու Օբաման իրարից բաժանվել են 1985–ին, իսկ Օբաման 1992–ին ամուսնացել է Միշել Լա Վոն Ռոբինսոնի հետ, որն այժմ ԱՄՆ–ի առաջին տիկինն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)