Դամասկոսի արվարձանում պայթյունների զոհերի թիվը հասել է 76-ի
Մերձավոր Արևելք
Սիրիայի Դամասկոսում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 76-ի, տեղեկացնում է CCTV-ն:
Հաղորդվում է նաև 110 վիրավորների մասին:
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Դամասկոսում հարձակումները՝ Ժնևում բանակցությունները խաթարելու փորձ են:
Դամասկոսի արվարձանում հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել են մահապարտները: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան