«Սարդարապատ» շարժման համակիրը ԿԸՀ–ի մոտ հացադուլ է հայտարարելու
Հասարակություն
1991 թվականից Հայստանում տեղի են ունեցել ընտրություններ, բայց Հայաստանի վիճակը ընտրություններից ընտրություններ չի փոխվել; Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը:
Նրա համոզմամաբ` պայքարը գնում է վատի ու վատթարագույնի միջև, ու հասարակությունը փորձում է ընտրել վատին, իսկ Վարդանյանն այս մոտեցումը հաջող ճանապարհ չի համարում:
«Ճանապարհներից մեկը կարող է լինել այլընտրանքային տարբերակը, որոնցից մեկն առաջարկում է Սարդարապատ շարժումը: Այս ընտրությունների ճանապարհը ճանապարհ չէ, գնալ այս ընտրություններին ես անիմաստ եմ համարում: Սովետական Միության փլուզումից հետո բնակչությունը կրճատվել է, հրապարակում են, թե երկու միլիոն ընտրող կա, բայց նրանք առնվազն մեկ միլիոնի մասով ստում են», - նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հասարակության մի մասը վախենում է, որ մարտի մեկը կարող է կրկնվել, «եթե նրանք դուրս գան իրենց շահերը պաշտպանելու, վախենում է, որ իշխանությունն էլ դուրս կգա մարտի մեկի»:
«Իմ բողոքը, նպատակն այն է, որ հասարակությունը ուղիներ որոնի։ Թող քննադատեն, իրենց տարբերակներն առաջարկեն», - նշեց Արտավազ Վարդանյանը:
Վերջինս հայտարարեց նաև, որ ինքն իր բողոքը արտահայտելու է ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարելով, որը պատրաստվում է անել հենց այսօր և ըստ իր նախնական որոշմաման` հացադուլը կտևի մեկ շաբաթ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը