Այս ընտրարշավը շահեկանորեն տարբերվեց նախորդներից. Ռուբեն Հակոբյան
Հասարակություն
Այս ընտրարշավը զուտ քարոզչական առումով շահեկանորեն տարբերվեց նախորդներից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ ներկայանանք հասարակությանը, սա որոշակի ձեռքբերում ու առաջընթաց էր: Սա ոչ թե իշխանության աշխատանքի շնորհիվ է, այլ օրենքի կատարում է: Այս առումով հաճելի զարմանք է պատճառում», - նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ վերջնական գնահատականը կտրվի արդյուքների հրապարակումից հետո: Նա կրկին հայտարարեց, որ «Ժառանգությունը» ոչ մի պայմանավորվածություն այլ ուժերի հետ չունի:
Հարցին, թե որ դեպքում «Ժառանգությունը» փողոց դուրս կգա, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ աղմկահարույց կեղծիքների դեպքում կգնան նման քայլի:
«Չէի ուզի, որ ստեղծվի վիճակ, որ փողոց դուրս գանք, բայց ժողովրդի ներելու պաշարը սպառվել է: Եթե աղմկահարույց կեղծիքներ լինեն, ոչ միայն «Ժառանգությունը», այլև քաղաքացիական հասարակությունը դուրս կգա փողոց»,- ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը