ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը ֆիկտիվ ամուսնության է նման. Ռուբեն Հակոբյան
Հասարակություն
ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը ֆիկտիվ ամուսնության նման է, որը երկար չի տևի և շուտով կլինի ապահարզանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին:
«Հասկացանք, որ գործ ունենք մի մարմնի հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցներ կոալիցիոն ուժերից մեկի անօրինական գործողությունը»,- ասաց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության և ԲՀԿ-ի՝ շտաբի շրջանակներում համագործակցությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց, թե այդ համագործակցության քաղաքական հենքեր տեսնում է ու տեսնում է նաև դրա տրամաբանական շարունակությունը:
«Չեմ հասկանում ՀԱԿ-ի համագործակցությունը: Քաղաքական առումով ՀԱԿ-ը ոչինչ չի շահում: Եթե քաղաքական ուժը այս ուժին համարում է հանցագործ, մարդասպաններ, հանկարծ նախընտրական փուլում պարզվում է, որ այս ամենը արվում է պաշտպանության տակ առնելու համար նույն ուժի անօրինական գործողությունները»,- նշեց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը