Մայիսի 6-ին գնում ենք ճակատամարտի. Գոհար Վեզիրյան
Հասարակություն
Քաղաքական պայքար չունեցանք, քաղաքական գործընթաց մեր երկրում տեղի չունեցավ, և դա նրանից էր, որ մարդիկ ասելիք չունեին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Գոհար Վեզիրյանը:
«Չեղավ ծրագրերի պայքար, գաղափարների մրցակցություն, տխուր ու լուրջ բացթողումներով գնում ենք ընտրության: Իմ շտաբի անդամներին, համախոհներին հայտարարել եմ, որ մենք գնում ենք ճակատամարտի, որովհետև մենք ունենք հստակ ինֆորմացիա, որ կեղծ գրանցումների տարբերակն է գործելու»,- հայտարարեց Վեզիրյանը:
Նա ասաց, որ իր խնդիրը ընտրակեղծիքները կանխելն է, ինչը դժվար է լինելու, բայց Գոհար Վեզիրյանի համոզմամբ՝ նման տեխնոլոգիա կա:
«Եթե հատ առ հատ ստուգել ցուցակները, հնարավոր է իշխանության սցենարը քանդել: Տեղամասերում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ համագործակցելու ենք, որ միասին այդ ամենի դեմն առնենք: Ինչքանով կհաջողվի, ցույց կտա մայիսի վեցը»,- եզրափակեց Վեզիրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը