Մայիսի 6-ին «ժեկերը» գումար են բաժանելու. Գոհար Վեզիրյան
Հասարակություն
Ընտրություններից երեք –չորս օր առաջ ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մանսումյանը (Բենզին Ռուբո) տեղատարափ փող է բաժանել և նույնը կրկնվելու է նաև ընտրությունների օրը; Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Գոհար Վեզիրյանը:
«Կոչ եմ անում տոտալ վերահսկողության տակ վերցնել «ժեկի» շենքերը, գումարը բաժանվելու է «ժեկերի» կողմից: Պետերի ու շենքերի նկատմամբ մաքսիմալ վերահսկողություն է պետք: Եթե կարողացա այդ ամենի դեմն առնել, կարող եմ հայտարարել, որ հաղթած թեկնածու եմ, որովհետև առաջադրվածները որևէ բան չտվեցին»,- հայտարարեց Վեզիրյանը:
Գոհար Վեզիրյանի խոսքով՝ եթե ինքը չհաղթի, հավաքելու է դիմում-բողքների այն պաշարը, որը հնարավորություն է տալու վիճարկել ընտրությունների արդյունքերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը