Նստացույց ՀՀԿ գրասենյակի առջև. կանայք սպառնում են ինքնահրկիզվել
Հասարակություն
Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց նստացույց են սկսել մի քանի խաբված քաղաքացիներ, որոնք ժամանակին վճարել են բնակարանների համար, սակայն այդպես էլ չեն ստացել իրենց կացարանները:
«Մի քանի հոգի հավաքվել են կուսակցության առջև, թե ի՞նչի համար` ճշտեք իրենցից»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀԿ գրասենյակի մամուլի բաժնից:
Իսկ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ կանանցից երկուսը սպառնում են ինքնահրկիզվել, ՀՀԿ գրասենյակի մամուլի բաժնից ասացին, որ հնարավոր է` կանայք նման բան ասած լինեն որևէ լրագրողի, բայց համապատասխան հայտարարությամբ հանդես չեն եկել:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` ցուցարարների շարքում 2 կին կա, որոնք սպառնում են ինքնահրկիզվել, եթե իրենց խնդիրներին անմիջապես լուծում չտրվի: Նստացույցի մյուս անդամներն ասել են, որ ամբողջ գիշեր մնալու են ՀՀԿ-ի գրասենյակի դռների առջև: Արդեն նրանց հետ զրուցել են մի քանի հանրապետականներ ու խոստացել հարցը կարգավորել: Սակայն ցուցարարները չեն հեռանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը